MY GARNIGift shop in your pocket
ԱպրանքներԾառայություններՆկարներԲլոգՄեր մասինԿապ
ԱպրանքներԾառայություններՆկարներԲլոգ

Բաժանորդագրվեք

Ստացեք նորություններ նոր ապրանքների և հատուկ առաջարկների մասին։

MY GARNIGift shop in your pocket

Հայկական ձեռագործ ապրանքներ, կերամիկա և նվերներ՝ ստեղծված Գառնիում։

Հետևեք մեզ

Խանութ

  • Ապրանքներ
  • Ծառայություններ
  • Նկարներ

Ընկերություն

  • Բլոգ
  • Մեր մասին
  • Կապ մեզ հետ

Կապ մեզ հետ

Կոտայքի մարզ, Գառնի գյուղ, Գեղարդի խճուղի, 4-րդ փակուղի, տուն 6+374 95 51 55 52[email protected]

© 2026 MyGarni LLC. Բոլոր իրավունքները պաշտպանված են

ԳլխավորԿատալոգԶամբյուղՆկարներԻմ էջը
Վերադառնալ բլոգ
22 հուլիսի, 2025 թ.·1 րոպե·177

Արշավ դեպի Գեղարդալիճ և Աժդահակ լեռ՝ Ջիպերով և Քայլարշավով

📅 Հուլիսի 19-ին իրականացրինք յուրօրինակ արշավային ուղևորություն՝ Գառնիից դեպի Գեղարդալիճ և Աժդահակ լեռ, որը համադրում էր բնության բացահայտում, արկածային երթուղի և պատմամշակութային շունչ։ 🚙 Մեր ուղևորությունը սկսվեց Ջիպերով Գառնիից, անցնելով Գեղարդի վանական համալիրի հարակից տարածքով՝ հասնելով դեպի Գեղարդալիճ, բարձրադիր լեռնային թաքնված գեղատեսիլ լիճ։ 🪨 Այնուհետև շարժվեցինք լեռներով՝ լեռնային, քարքարոտ ճանապարհով, մինչև Աժդահակ լեռան ստորոտ, որտեղից մեկնարկեց մեր քայլարշավը դեպի գագաթ։ 🏔️ Աժդահակի գագաթին մեզ դիմավորեց կախարդական խառնարանային լիճը՝ շրջապատված վայրի ծաղիկներով և ամպերով։ 📸 Արշավի ողջ ընթացքում վայելեցինք բնության գույները, քարերի վրա փորագրված նախնադարյան պատկերներ, լեռնային բուսականություն և սարերի լուռ շունչը։ Տևողություն՝ մոտ 8 ժամ՝ ներառյալ կանգառները, քայլարշավը, ընդմիջումը և վայելքը։ Ծառայություններ՝ Ջիպերով տեղափոխում, ուղեկցող, լուսանկարիչ, հանգստի դադարներ։ Արշավի կազմակերպիչ՝ MyGarni.com, Գառնի համայնք։

Նմանատիպ հոդվածներ

Արշավ դեպի Աժդահակ լեռ-լիճ
13 օգոստոսի, 2026 թ.·1 րոպե

Արշավ դեպի Աժդահակ լեռ-լիճ

Օգոստոսի 6-ին արշավեցինք դեպի Աժդահակ լեռ-լիճ, մեկնարկը Գառնիից էր, ջպերով շարժվեցինք, նախ կանգառ կատարեցինք Գեղարդագլուխ, լուսանկարվեցինք, սուրճ խմեցինք, և այդ գեղատեսիլ բնությունը վայելելով շարժվեցինք առաջ, հաջորդ կանգառը Գեղարդալճում էր, այդտեղ ևս ընդմիջում արեցինք, դիտարկեցինք վիշապաքարերը, ժայռապատկերները, ու շարունակեցինք դեպի Աժդահակ, ստորոտին թողեցինք մեքենաները և քայլարշավով մոտ մեկ կիլոմետր շարժվեցինք դեպի հիասքանչ գագաթը, որտեղ մեր առաջ բացվեց խառնարանային լիճը, մենք գտնվում էինք 3250 մետր բարձրության վրա, ամբողջ Գեղամա լեռնաշխարհը մեր առաջ էր, բոլորի մոտ բարձր տրամադրություն էր։ Երկու ժամ անցկացնելով գագաթում, մենք հետ եկանք գյուղ։

Կարդալ ավելին →
Վարդավառ 2026 Գառնի
13 հուլիսի, 2026 թ.·1 րոպե

Վարդավառ 2026 Գառնի

Վարդավառը Գառնիի հեթանոսական տաճարում․ հուլիսի 12-ի տոնական մթնոլորտը

Կարդալ ավելին →
Գառնի-Հավուցթառ քայլարշավ
20 ապրիլի, 2026 թ.·1 րոպե

Գառնի-Հավուցթառ քայլարշավ

Կարդալ ավելին →